Ճապոնիա

դրոշՃապոնիան (ճապ․ Նիհոն կամ Նիպպոն (կանջի՝ 日本), պաշտոնապես՝ Նիհոն-կոկու կամ Նիպպոն-կոկու (կանջի՝ 日本国), բառացիորեն՝ Ճապոնիայի նահանգ) կղզի-պետություն է Արևելյան Ասիայում: Նիպպոն տարբերակը հաճախ օգտագործվում է որպես պաշտոնական ձև նամականիշների և թղթադրամի վրա, իսկ Նիհոն օգտագործվում է կենցաղում: Իրենք՝ ճապոնացիները, իրենց անվանում են նիհոնձին (ճապ․ 日本人), իսկ լեզուն՝ նիհոնգո (ճապ․ 日本語): Նիհոն բառացի նշանակում է «Արևի հայրենիք», այստեղից էլ գալիս է «Ծագող արևի երկիր» անվանումը: Մինչև 700-ականները երկիրն անվանվում էր «Յամատո» (ճապ․ 大和):

Ճապոնիան գտնվում է Խաղաղ օվիկանոսում՝ Ճապոնական ծովից, Հյուսիսային և Հարավային Կորեաներից, Չինաստանից և Ռուսաստանից արևելք, հյուսիսում հատում է Օխոտի ծովը, հարավում՝ Արևելաչինական ծովը և Թայվանը: Երկիրը տեղակայված է Ճապոնական արշիպելագի վրա, որն իր հերթին բաղկացած է 6852 կղզիներից: Արշիպելագի 97%-ը կազմում են չորս խոշորագույն կղզիները՝ Հոնսյու, Հոկկայդո, Կյուսյու, Սիկոկու:

Այստեղ մարդիկ հաստատվել են դեռ ուշ պալեոլիթի շրջանում: Ճապոնիայի մասին առաջին գրավոր հիշատակության հանդիպում ենք 1-ին դարի չինական պատմական արձանագրությունում:

Ճապոնիան զարգացած երկիր, ունի զարգացած տնտեսություն: Ըստ ՄԱԿ-ի տվյալների նորածինների մահացության ամենացածր ցուցանիշներով Ճապոնիան 3-րդն է աշխարհում: Ճապոնացիները նաև աչքի են ընկնում իրենց երկարակեցության ցուցանիշով, այստեղ կանանց մահացության միջին տարիքը կազմում է 77.9, տղամարդկանցը՝ 85.1 (ըստ ՄԱԿ-ի 2003թ․ տվյալների):

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԸ

Ճապոնիան սահմանափակ միապետություն է, հիմնական օրենքը 1947թ․ մայիսին ուժի մեջ մտած Սահմանադրությունն է: 1947 թվականի մայիսի 3-ից ի վեր Ճապոնիայի Սահմանադրության մեջ ոչ մի փոփոխություն չի կատարվել:  Սահմանադրությունն անվանում են նաև «Պացիֆիստական սահմանադրություն», քանի որ 9-րդ հոդվածն ամրագրում է պատերազմ չսկսելու և ռազմական բախում չնախաձեռնելու դրույթը: Այստեղ իշխանությունը բաժանվում է երեք ճյուղի՝ օրենսդիր, գործադիր և դատական: Օրենսդիր մարմին է հանդիսանում խորհրդարանը, գործադիրը՝ նախարարների կաբինետը և տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ դատականը՝ Գերագույն և մարզային դատարանները: Իշխանության բարձրագույն մարմինը խորհրդարանն է, որի պաշտոնական ղեկավարը Ճապոնիայի կայսրն է, իսկ փաստացի ղեկավարը վարչապետը, ով նաև նախարարների կաբինետի ղեկավարն է:

Ճապոնիան ներկայացուցչական ժողովրդավար երկիր է: Քաղաքացիները մասնակցում են երկրի ղեկավարմանը՝ մասնակցելով քաղաքապետի, տեղական խորհրդի պատգամավորի կամ Խորհրդարանի ընտրություններին: Ընտրելու իրավունք ունեն 20 տարին լրացած՝ Ճապոնիայի քաղաքացիները: Խորհրդարան են կազմում երկու կուսակցություններ՝ Ժողովրդավարական կուսակցությունը և Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը:

Սահմանադրության համաձայն կայսրը հանդիսանում է «ճապոնական պետության և ճապոնական ազգի միասնության խորհրդանիշ»: Նա, փաստորեն, չի կարող կառավարել պետությունը: Նա մասնակցում է միայն ծիսական արարողություններին: Ճապոնիայի ներկայիս՝ 125-րդ կայսրը Ակիհիտոն է:

ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳ

Կինկակու տաճարԵրկրորդ համաշխարհային պատերազմից հետո նվազեց ուշադրությունը բնապահպանության բնագավառում, ինչի հետևանքով 1950-60-ականներին չափազանց աղտոտվեց շրջակա միջավայրը: 1970թ․ ընդունվեց բնապահպանական օրենսդրություն, իսկ 1971թ․ ստեղծվեց շրջակա միջավայրի պաշտպանության գրասենյակ: Բնապահպանական ընթացիկ գերակա խնդիրներ են քաղաքային օդի աղտոտվածությունը, թափոնների վերամշակումը, բնության պահպանումը, կլիմայի փոփոխությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի համար միջազգային համագործակցությունը:

2011թ․ մարտի 11-ին մեծ երկրաշարժի պատճառով Ֆուկուշիմա նահանգում «Ֆուկուշիմա 1» ատոմակայանից ճառագայթման արտահոսք եղավ, ինչի հետևանքով այստեղ ճառագայթման մակարդակը սովորականից 8 անգամ բարձր է:

ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ

Ճապոնիայի բնակչությունը կազմում է 127.3 մարդ, որոնց շուրջ 80%-ը քաղաքաբնակ է: Բնակչության 98.5%-ը բնիկ ճապոնացի է, ազգային փոքրամասնություն են կազմում կորեացիները, չինացիները, ֆիլիպինցիները, ճապոնացի-բրազիլացիները և ճապոնացի-պերուացիները:

Բնակչության ճնշող մեծամասնությունը խոսում է ճապոներեն: Լեզվում շատ են փոխառնությունները չինարենից՝ 49.1%, բուն ճապոներեն բառերը կազմում են լեզվի 33.8%-ը, իսկ մնացած 8.8%-ը փոխառնված են այլ լեզուներից: Ճապոներենում կա 3 այբուբեն, կանջին (չինարենից փոխառնված հիերոգլիֆներ), հիրագանան և կատականան:

Ճապոնացիների 83.9%-ը դավանում է սինտոիզմ, 71.4%-ը` բուդդիզմ, հանդիպում են մարդիկ, ովքեր դավանում են երկուսը միասին:

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ճապոնիան համարվում է աշխարհում երրորդ զարգացած տնտեսությամբ երկիրը ԱՄՆ-ից և Չինաստանից հետո: Ճապոնացիները նաև ստանում են ամենաբարձր աշխատավարձը ամեն ժամի համար: Այստեղ ցածր է նաև գործազրկության ցուցանիշը: Ճապոնական խոշոր ընկերություններ են Nintendo-ն, Toyota-ն, Canon-ը, Honda-ն, Sony-ն, Mitsubishi-ն, Sharp-ը, Nippon oil-ը և այլ ընկերություններ: 2006թ․ ճապոնական 326 ընկերություն ընդգրկվեց Forbes 2000-ի ցուցակում, ինչը կազմում է ընդհանուր ընկերությունների թվի 16.3%-ը:

ՄՇԱԿՈՒՅԹ

Ճապոնիայի մշակույթը սկզբնավորվել է դեռ պատմական ժամանակներից, այն կրել է Ասիայի, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ազդեցությունը: Ավանդական ճապոնական մշակույթն իր մեջ ներառում է խեցեգործություն, տիկնիկների և սրերի պատրաստում, բունրակու, կաբուկի, նոհ թատերական ներկայացումները, պարերը, ռակուգոն (երբ բեմում մեկ հոգի նստած պատմում է կատակերգական պատմություն): Մշակույթի մեջ են մտնում նաև թեյախմության արարողությունը, իկեբանան, ռազմական արվեստը, գեղագրությունը, օրիգամին, օնսենը (բնական աղբյուրների մոտ առողջարաններ), Գեյշաները, իսկ 20-րդ դարից սկսած արդեն անիմեն և մանգան նույնպես:

Գրականությունն այստեղ սկզբնավորվել է 8-րդ դարից: Էդո դարաշրջանում առաջացավ ուկիյոն (լողացող աշխարհ), այն հիմնադրեց գրող, դրամատուրգ Իհարա Սայկակուն: Հետագայում ավանդական ճապոնական գրականությունն իր տեղը զիջեց արևմտյան ավանդույթներին: Նացումե Սոսեկին և Մորի Օգան դարձան առաջին մոդեռն գրողները, հետագայում նրանց շարքերը համալրեցին Րյունոսկե Ակուտագավան, Յուկիո Միշիման, իսկ ավելի ուշ Հարուկի Մուրակամին: Իսկ գրողներ Յասանուրի Կավաբատան և Կենզաբուրո Օեն նոբելյան մրցանակակիր են:

Ճարտարապետության մեջ ի սկզբանե ընդունված էր փայտյա կառուցվածքը: Ինտերյերում կարևոր դեր ունեին սահող դռները: Մարդիկ սովորաբար նստում էին բարձիկների կամ հենց գետնի վրա: Սեղաններն ու աթոռները լայնորեն սկսեցին օգտագործվել միայն 19-րդ դարում:

Ժամանակակից ճապոնական արվեստն իր մեջ ներառում է անիմեն, մանգան, վիդեո խաղերը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը: Երաժշտությունը շատ բազմազան է: Շատ գործիքներ, որպես օրինակ կոտոն (լարային գործիք), ի հայտ են եկել 9-10-րդ դարերում, իսկ արդեն 19-րդ դարում Ճապոնիա մտան արևմտյան նորարարությունները:

Խոհանոցում տարածված է բրինձը, լապշան, ծովամթերքը, բանջարեղենը, տոֆուն (սոյայի կաթնաշոռ) և այլն:

ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Մշակութային ժառանգության մոտ 20%-ը կազմում են տաճարները և ամրոցները: Սրանց թվում են Հիմեջի ամրոցը, Մացումոտո ամրոցը, Ինույամա ամրոցը և Հիկոնե ամրոցը, ինչպես նաև 16 դիտաշտարակներ: Տաճարների թվին են պատկանում Հորյու-ջին և Տոդայի-ջին (աշխարհի ամենամեծ փայտյա կառույցը):

Մշակությանի արժեքավոր ժառանգություն են հին ձեռագրերը և փաստաթղթերը, հնագիտական պեղածոները, ավանդական սրերը, պահատուփերը, կահույքը, ինչպես նաև հազարավոր նկարներ և քանդակներ:

Դրամական միավոր՝ Yen (¥)

Ինտերնետ դոմեն՝ .jp

Հեռախոսային կոդ՝ +81

Ժամային գոտի՝ +9 (UTC)

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր գործում է Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամական խումբ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ղեկավարությամբ:

Հայաստանում ճապոնիայի դեսպանի նստավայրը՝ Ռուսաստան, Մոսկվա

Հասցե՝ փող․ Կրեմլյովսկի

Հեռ․՝ +7-495-2292550 , +7-495-2292551

Ֆաքս՝ +7-495-2292555, +7-495-2292556

Արտակարգ և լիազոր դեսպան՝ Չիկահիտո Հարադա

ՀԱՅԵՐԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ

Ճապոնիան աշխարհի քիչ խոշոր տիրություններից է, որտեղ հայկական սփյուռք պատմականորեն չի ձևավորվել: Հայերը Ճապոնիա են եկել 19-րդ դարի 2-րդ կեսից։ Այստեղ գործել են «Աղաբեկ և ընկերություն» առևտրական հաստատությունները։ Վերջինս գործել է Անահիտ Աբգարյանի և նրա որդու ղեկավարությամբ։ Անահիտ Աղաբեկյան-Աբգարյանը 1920 թ-ին նշանակվել է Հայաստանի հյուպատոս Ճապոնիայում։ Նա Հայ դատի մասին հոդվածներով պարբերաբար հանդես է եկել Ճապոնիայի անգլալեզու մամուլում, օգնել հայ գաղթականներին։ Ներկայումս Ճապոնիայում բնակվում է 100 հայ հիմնականում Տոկիոյում։ Գործում է հայագիտական կենտրոն, տարեկան 7-8 անգամ լույս է տեսնում «Արարատ» թերթիկը` հայերի և Հայաստանով հետաքրքրվող ճապոնացիների համար։ Տոկիոյում գործում է նաև ՀՀ դեսպանատունը:

Advertisements

One comment on “Ճապոնիա

  1. Pingback: About Japan | JapanArmenia.com

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s