Gallery

Սակեի առաջացման պատմությունը

Սակե ճապոներենից թարգմանաբար նշանակում է ալկոհոլային խմիչք` ցանկացած խմիչք, սակայն աշխարհում այսպես են կոչում կոնկրետ մի տեսակի խմիչք` բրնձի գինին: Սակայն բրնձի գինուն սակե կոչելը նույնպես սխալ է, քանի որ սակեն պատրաստվում է բրնձի խմորման արդյունքում, ինչն ավելի հատուկ է գարեջրի ստացմանը, քան գինու: Բացի այդ, Ճապոնիայի տարբեր մասերում տարբեր միջոցներով են պատրաստում սակե. օրինակ առաջ Հարավային Կյուսուում սակե թորում էին կարտոֆիլից, իսկ Օկինավայում` շաքարի ճակնդեղից: Այժմ սակե հիմնականում պատրաստվում է բրնձի երկար տեսակներից:

Սակեի առաջացման մասին երկու տեսություն կա: Ըստ առաջինի` սակեի արտադրությունը սկսվել է Չինաստանում` Յանցզի գետի շրջակայքում մ.թ.ա. 4800 թ., իսկ հետագայում ներթափանցել է Ճապոնիա: Երկրորդ տեսության համաձայն սակեն առաջացել է Ճապոնիայում 3-րդ դարում: Առաջին սակեն կոչվում էր «kuchikami no sake»` «բերանում ծամած սակե»,  և արտադրվում էր այն այսպես. մարդիկ ծամում էին բրինձը, շագանակը, կորեկը և կաղինը միասին ու  ստացված մասսան թքում ընդհանուր ամանի մեջ: Թքում առկա ֆերմենտները նպաստում էին շաքարի առաջացմանը: Ստացված մասսայի մեջ ավելացվում էր թարմ բրինձ և թողնվում բնական խմորման: Այս սակեն ալկոհոլ շատ քիչ էր պարունակում և օգտագործվում էր խոհանոցում որպես ջրիկ շիլա:

 Դարեր անց ընդունվեց սակեի պատրաստման նոր տեխնոլոգիա` kojikin (բորբոսնած սունկ), որի շնորհիվ բրնձե օսլան վերածվում էր շաքարի: Այսպես են պատրաստվում նաև միսոն և սոյայի սոուսը: Բրինձը kojikin ավելացնելու դեպքում դառնում էր բրնձի ածիկ, իսկ խմորիչ (shubo) ավելացնելու դեպքում` էթանոլ, ինչն ակնհայտորեն բարձրացնում էր խմիչքի աստիճանը:

 Սակեի արտադրության հետագա նվաճումները պատկանում են չինացիներին, ում հաջողվեց ստեղծել ավելի որակյալ արտադրանք: Արդյունքում սակեն այնքան հայնտի դարձավ աշխարհում, որ Կիոտոյի կայսերական պալատում հիմնվեց առանձին «սակեարան»: Հեյան դարաշրջանում սակեի արտադրությանն ավելացվեց երրորդ փուլը, ինչի արդյունքում ալկոհոլի քանակն ավելացավ, իսկ սակեի թթվեցման աստիճանը նվազեց:

Հետագա 500 տարիների ընթացքում սակեի պատրաստման մեթոդները բարելավվեցին, և որպես հետևանք, բարելավվեց և սակեն: Սկսեցին նաև պաստերիզացնել սակեն. ամռան ընթացքում թթված սակեն լցնում էին ամբարը և տաքացնում: Սակայն պաստերիզացված սակեն տհաճ համ ուներ և դուր չէր գալիս ճապոնացիներին (պաստերիզացման  և մթերքի պահմանման տեխնոլոգիան Լուի Պաստերը կբացահայտի 500 տարի հետո):

Մեյձիի վերականգնման ժամանակ ամբողջ Ճապոնիայով բացվեցին բազմաթիվ սակեարաններ` մոտ 30 000 սակեարան բացվեց մեկ տարում, սրանցից շատերը գործում են մինչև այսօր: 20-րդ դարից սկսած պետությունը նույնպես աջակցում է սակեի արտադրության զարգացմանը. 1907 թ. անց է կացվել սակեի առաջին դեգուստացիան և սակե արտադրողների մրցույթ:

Երկրորդ աշխարհամարտի սկիզբը մեծ հարված հասցրեց սակեի արտադրությանը, քանի որ ամբողջ բրինձը ուղարկվում էր բանակ: Պատերազմից հետո սակեի արտադրությունը բարելավվեց, սակայն այստեղ ի հայտ եկան եվրոպական խմիչքները` գարեջուր, գինի և այլն, ինչը նվազեցրեց սակեի պահանջարկը: Բայց, ինչքան էլ տարօրինակ է, սակեի որակը նկատելիորեն բարձրացավ: Ներկայումս Ճապոնիայում սակեի սպառումը նվազում է: Ինչքան էլ որ այն բարձրանա աշխարհի այլ մասերում, այն հազիվ թե փրկի երկրում գործող սակերարանները` հիմա կազմում են մոտ 1500:

Advertisements

One comment on “Սակեի առաջացման պատմությունը

  1. Pingback: The History of the Origin of Sake - JapanArmenia.com | JapanArmenia.com

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s