Gallery

Գիբլիի նախագծին մասնակցում է Միաձակիի որդին

Ռոնին՝ ավազակի դուստրը     Գիբլի ընկերությունը պատրաստվում է թողարկել իր առաջին անիմե-սերիալը՝ «Ռոնին՝ ավազակի դուստրը» (Sanzoku no Musume Ronja): Անիմեի ռեժիսորը ընկերության հիմադիր Հայաո Միաձակիի որդին է՝ Գորո Միաձակին: Այն շվեդ ֆանտաստ գրող Աստրիդ Լինդգրենի գրքի էկրանավորումն է: Նախագիծն իրականացվում է Ghibli, Polygon Pictures, Dwango և NHK Enterprises ընկերությունների համատեղ միջոցներով: Ճապոնական հեռուստատեսությամբ անիմեն կցուցադրվի այս աշնանը:

      « «Ռոնին՝ ավազակի դուստրը» պատմում է ոչ միայն մեծացող աղջնակի, այլև ընկերության, երեխաների և ծնողների խնդիրների մասին: Իմ նպատակն է ստեղծել մի բան, որը կվայելեն և՛ երեխաները, և՛ նրանց ծնողները»-ասում է Գորո Միաձակին:

     Ըստ սցենարի Ռոնին իր հոր և նրա ավազակ ընկերների հետ ապրում է ամրոցում, լեռան գագաթին: Մի օր անտառում զբոսնելիս Ռոնին հանդիպում է Բիրկին՝ թշնամի խմբի առաջնորդի որդուն: Նրանք  ընկերանում են, սակայն ընտանիքների թշնամանքի պատճառով ստիպված են լինում թաքցնել այդ փաստը: Ապա ծնողներն իմանում են նրանց ընկերության մասին, և երեխաները ստիպված փախնում են անտառ:

    Թե որքան կտևեն Ռոնիի և Բիրկի արկածները կախարդական անտառում, և արդյոք նրանց ծնողներին կհաջողվի մի կողմ դնել անձնական տարաձայնությունները երեխաներին գտնելու համար կիմանանք աշնանը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s